Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Ֆրանսիացիները սկսեցին հաղթանակով

Ֆրանսիացիները սկսեցին հաղթանակով
11.06.2016 | 08:39

Ֆրանսիա-Ռումինիա խաղով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Առաջին խաղակեսի բավական պրոզայիկ ֆոնի վրա անհամեմատ լարված ստացվեց հանդիպման երկրորդ կեսը: Առաջինը հաջողության հասան ֆրանսիացիները: Գոլի հեղինակը Ժիրուն էր, ով բնականաբար դարձավ նաև առաջնության անդրանիկ գոլի հեղինակը:

Յոթ րոպե անց ռումինացիները տասնմեկմետրանոցից հավասարեցին հանդիպման հաշիվը, սակայն ֆրանսիացիներին, շնորհիվ Պաեի շեշտակի հարվածի, նորից հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 2:1 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ